Շումախերի բոլիդը վաճառվել է հսկայական գումարով

Շումախերի բոլիդը վաճառվել է հսկայական գումարով

Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի` «Ֆերրարի» մակնիշի բոլիդը, որով նա հանդես է եկել 2001 թվականին, մեծ գումարով վաճառվել է աճուրդում: Գերմանացու ավտոմեքենայի համար վճարվել է 7 միլիոն, 504 հազար դոլար,- գրում է motorsport.com-ը:

Այդ գումարի որոշ մասը փոխանցվելու է «Keep Fighting» ֆոնդին: Այսպիսով, F2001 բոլիդը, որով Շումախերն իր չորրորդ չեմպիոնական տիտղոսն է նվաճել, դարձավ ժամանակակից Ֆորմուլա 1-ի ամենաթանկ մեքենան:

Ֆորմուլա 1-ի պատմության ամենաթանկ բոլիդը 1954 թվականի արտադրության «Մերսեդես» W196-ն է: Այն 2013 թվականին վաճառվել է 29,6 միլիոն դոլարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում