«Բորուսսիան» առանց Օբամեյանգի պարտվել է (տեսանյութ)

«Բորուսսիան» առանց Օբամեյանգի պարտվել է (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվել է «Շտուտգարտին» ու պարտություն կրել: Առանց ժամանակավորապես թիմից հեռացված Պյեր Էմերիկ Օբամեյանգի հանդես եկող ռուրյան թիմը զիջել է 1:2 հաշվով:

Արդեն 5-րդ րոպեին Մարկ Բարտրայի ու Ռոման Բյուրկիի սարսափելի անհամաձայնեցված խաղի պատճառով Չադրակ Ակոլոն գրավել է հյուրերի անպաշտպան դարպասը: Ընդմիջումից առաջ (45+3-րդ րոպե) 11-մետրանոցից Անդրե Շյուրլեի հարվածը հետ է մղել տանտերերի դարպասապահ Ռոն Ռոբերտ Ցիլերը, սակայն վրա հասած Մաքսիմիլիան Ֆիլիպը գրավել է մոտակա «ինյակը»` 1:1:

Լուսանկար

51-րդ րոպեին «Շտուտգարտը» կրկին զարմանալի գոլ է խփել: Յոսիպ Բրեկալոյի հարվածից հետո գնդակն անցել է Դան Աքսել Զագադուի և Ռոման Բյուրկիի ոտքերի արանքով և հայտնվել է դարպասում: Հետագա ժամանակահատվածում երկու թիմերն էլ աչքի ընկնելու հավասար հնարավորություններ են ունեցել, սակայն նոր գոլեր չեն գրանցվել:

Բունդեսլիգայում «Բորուսսիայի» առանց հաղթանակների շարքը հասավ 5 խաղի: Պետեր Բոշի թիմը 20 միավորով առայժմ երրորդ տեղում է: «Շտուտգարտը» 16 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում