«Պարի Սեն Ժերմենը» մեծացրեց «Մոնակոյի» նկատմամբ առավելությունը (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենը» մեծացրեց «Մոնակոյի» նկատմամբ առավելությունը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» «Պարկ դե Պրենսում» հյուրընկալեց «Նանտին» և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Փարիզյան թիմի կազմում դուբլ ձևակերպեց Էդինսոն Կավանին, մեկական գոլ խփեցին Անխել դի Մարիան և Խավիեր Պաստորեն, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Պրեժյուս Նակուլման։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենը» 35 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին» գերազանցում է արդեն 6 միավորով։ «Նանտը» 23 միավորով հինգերորդ հորիզոնականում է։

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Նանտ»՝ 4։1
Գոլերը՝ Կավանի 38՛, 79՛, դի Մարիա 42՛, Պաստորե 65՛ – Նակուլմա 60՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում