Արոնյանի հիանալի պաշտպանությունն ու փոխանակումները (կատարված քայլեր)

Արոնյանի հիանալի պաշտպանությունն ու փոխանակումները (կատարված քայլեր)

Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրիում տեղի է ունեցել երրորդ տուրը:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է իր հետ առաջատարի դիրքը կիսող Մաքսիմ Վարշե Լագրավի հետ ու կարողացել է ոչ-ոքի արդյունքի հասնել: Պարտիայի միջնախաղում ֆրանսիացին դիրքային առավելություն է ստացել: Որոշիչ պահին հայ գրոսմայստերը հիանալի պաշտպանություն է ցուցադրել և ճիշտ փոխանակումների շնորհիվ հավասար դիրքի հասել:

Երրորդ տուրից հեոտ առաջատարների թիվը 4-ից հասավ 5-ի: Երկուական միավոր ունեն Արոնյանը, Վարշե Լագրավը, Անիշ Գիրին, Պյոտր Սվիդլերը և Թեմուր Ռաջաբովը:

Կատարված քայլեր

Հետևեք մեզ նաև Telegram-ում