Հետնապահների խաղում հաղթեց «Փյունիկը» (տեսանյութ)

Հետնապահների խաղում հաղթեց «Փյունիկը» (տեսանյութ)

Նոյեմբերի 19-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի վերջին՝ «Արարատ» – «Փյունիկ» հանդիպումը։ Հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց Արթուր Միրանյանի՝ 76-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 11 միավոր և շարունակում է զբաղեցնել հինգերորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» մնաց 6 միավորով՝ վերջին տեղում։ Նշենք, որ երկու թիմերն էլ 12-ական խաղ են անցկացրել։

Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ, իսկ գոլը՝ այս։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում