Ֆեդերեր․ Սպասում եմ Ջոկովիչի, Մարեյի, Վավրինկայի վերադարձին

Ֆեդերեր․ Սպասում եմ Ջոկովիչի, Մարեյի, Վավրինկայի վերադարձին

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է նոր մրցաշրջանից ունեցած սպասելիքների մասին։

-Սպասում եմ, որ այն թենիսիստները, ովքեր վարկանիշային աղյուսակի վերնամասում էին և հաղթում էին «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում, կվերադառնան և հաջողությունների կհասնեն։ Ես խոսում եմ Ստենի, Էնդիի, Նովակի մասին։ Չեմ զարմանա, եթե այս դադարը նրանց ավելի շատ օգնի, քան ժամանակին ինձ և Նադալին։

Նաև հույս ունեմ, որ Նիշիկորին, Բերդիխը և Ռաոնիչը պատրաստ կլինեն Ավստրալիայի բաց առաջնությանը։ Եթե բոլորը հաջող հանդես գան այնտեղ, դա կլինի մրցաշրջանի հիանալի մեկնարկ։ Եթե ավելացնենք երիտասարդ անուններին և Ամփոփիչ մրցաշարում լավ հանդես եկողներին, հասկանալի կդառնա՝ մեզ հիանալի տարի է սպասվում։ Ինքս անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանի մեկնարկին,- Ֆեդերերի խոսքը մեջբերված է ATP-ի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում