Դե Բրյունեն ԱՊԼ-ի պատմության կիսապաշտպանների ռեկորդ է սահմանել
20/11/2017 19:26
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել: Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ արտագնա խաղում (2:0) 26-ամյա ֆուտբոլիստը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել:
«Opta»-ն հաշվարկել է, որ Անգլիայի առաջնությունում անցկացրած 76 խաղում բելգիացին գոլային 50 միավոր է վաստակել: Նա 16 գոլ է խփել ու 34 գոլային փոխանցում կատարել:
Պրեմիեր լիգայի պատմության ընթացքում ոչ մի կիսապաշտպան 50 գոլային միավորներին ավելի քիչ խաղում չէր կարողացել հասնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում