«Ռեալի» արձագանքն անհաջող մեկնարկին. երկու աստղային տրանսֆերների փորձ

«Ռեալի» արձագանքն անհաջող մեկնարկին. երկու աստղային տրանսֆերների փորձ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խիստ զայրացած է ընթացիկ մրցաշրջանում թիմի անհաջող ելույթներից և արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է երկու խոշոր գործարք ձևակերպել:

«Սերուցքայինները» 35 միլիոն եվրո են առաջարկելու «Արսենալի» առաջատար Ալեքսիս Սանչեսի համար: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ սպառվելու է 2018 թվականի ամռանը, ուստի լոնդոնցիները կարող են ընդունել առաջարկը, որպեսզի չիլիացուն անվճար բաց չթողնեն: Նշվում է, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն արդեն հավանություն է տվել Սանչեսի տեղափոխությանը:

Պերեսը մտադիր է նաև Իսպանիա հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեին: Բելգիացու համար «արքայական ակումբը» 100 միլիոն եվրո է առաջարկելու,- տեղեկացնում է Express-ը:

Մադրիդում շտապում են, որպեսզի 26-ամյա ֆուտբոլիստը չհասցնի նոր պայմանագիր կնքել «քաղաքայինների» հետ, ըստ որի նրա աշխատավարձը կրկնապատկվելու է և շաբաթական հասնելու է 250 հազար ֆունտի: Տվյալ տրանսֆերը շատ ավելի դժվար կլինի ձևակերպել, որովհետև «Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ վաճառել իր առաջատարին, ինչպես նաև գումարային խնդիր չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում