Կավանի․ Ես և Նեյմարն ընկերներ չենք, բայց հարգում ենք իրար

Կավանի․ Ես և Նեյմարն ընկերներ չենք, բայց հարգում ենք իրար

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին «UOL»-ին տված հարցազրույցում խոսել է թիմակից Նեյմարի հետ հարաբերությունների մասին։

-Լավ ընկերներ ունենալը նորմալ է։ Ընկերներ, ովքեր քեզ նման են բնավորությամբ կամ ապրելակերպով։ Ես և Նեյմարն ընկերներ չենք, բայց կարևոր է, որ մենք հարգում ենք իրար։ Մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինչի համար է անհրաժեշտ այդ հարգանքը,- ասել է Կավանին։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կավանին և Նեյմարը վիճել են փարիզյում թիմում 11-մետրանոցներ իրացնելու իրավունքի համար։ Ի վերջո գլխավոր մարզիչ Ունաի Էմերին որոշել է, որ ֆուտբոլիստները հերթականությամբ կիրացնեն տուգանայինները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում