Զիդան․ Ես միշտ լավատես եմ

Զիդան․ Ես միշտ լավատես եմ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի՝ ԱՊՕԵԼ-ի հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

Առաջիկա հանդիպման մասին

«Թիմում ամեն ինչ կարգին է։ Մենք նույնքան վճռական ենք տրամադրված, որքան մադրիդյան դերբիից առաջ։ Մեզ մեկ քայլ է բաժանում փլեյ-օֆֆի ուղեգրից։ Այժմ տրանսֆերների մասին խոսելու ժամանակը չէ, ինձ համար կարևոր են միայն առաջիկա հանդիպումը և այն ֆուտբոլիստները, ովքեր արդեն իմ տրամադրության տակ են»։

Մրցակցի մասին

«ԱՊՕԵԼ-ը լավ թիմ է և արդեն ապացուցել է դա։ Նրանք արժանիորեն են մասնակցում Չեմպիոնների լիգային։ «Սանտյագո Բեռնաբեուում» նրանք որակյալ ֆուտբոլ խաղացին։ Մեզ բարդ հանդիպում է սպասվում, պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»։

Կարիմ Բենզեմայի մասին

«Բենզեման առաջինն է նրանց թվում, ովքեր ցանկանում եմ կատարելագործվել։ Ես այստեղ եմ ամբողջ թիմին օգնելու համար, ոչ թե միայն Կարիմին։ Հիմա մենք խնդիրներ ունենք առջևի գծում, սակայն առաջիկա խաղում էլ կփորձենք կարգավորել այդ հարցը։

Դժվարությունները տեսանելի են, սակայն մենք «Ռեալն» ենք և միշտ առավելագույնին ենք ձգտելու։ Մենք նաև հասկանում ենք, որ պետք է ջանք չխնայենք։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է ավելի շատ խաղալ, ցանկանում է ավելի կարևոր լինել, իսկ ես որոշում եմ՝ ովքեր կխաղան։ Իմ աշխատանքն է ֆուտբոլիստներին պատրաստել առավելագույն արդյունքի հասնելու համար»։

Երիտասարդ ֆուտբոլիստների մասին

«Ինձ համար շատ կարևոր է երիտասարդ ֆուտբոլիստների հետ կապի պահպանումը։ Թիմի երիտասարդները փորձառու չեն, բայց տրամադրված են լավ աշխատել։ Օրինակ՝ Ասենսիոն նախորդ մրցաշրջանում անհամեմատ ավելի քիչ էր խաղում, քան այս մրցաշրջանում։ Նույնը սպասվում է Սեբալյոսին, Լյորենտեին։ Նրանց հիանալի ապագա է սպասվում։ Աստիճանաբար խաղաժամանակ ստանալը կարիերայի զարգացման կարևոր նախապայմաններից է։ Այս երիտասարդներն ապագա ունեն «Արքայական ակումբում»»։

Լավատեսության մասին

«Ես միշտ լավատես եմ։ Վայելում եմ աշխատանքս և վստահում եմ ֆուտբոլիստներիս։ Այժմ այնպիսի շրջան է, երբ շատերը կարող են անհանգստանալ, սակայն ես չեմ պատրաստվում դա անել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում