Ովքե՞ր են հետապնդում Ռոնալդուին ու Մեսսիին. ռմբարկուական պայքար ՉԼ-ում

Ովքե՞ր են հետապնդում Ռոնալդուին ու Մեսսիին. ռմբարկուական պայքար ՉԼ-ում

Համաշխարհային ֆուտբոլի վերջին տասնամյակը պտտվում է Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության շուրջ, այդ թվում Չեմպիոնների լիգայում: Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 100 գոլ է խփել եվրագավաթային այդ մրցաշարում: Արգենտինացին, ամենայն հավանականությամբ, այդ ցուցանիշը կկրկնի արդեն ընթացիկ մրցաշրջանում:

Նրանք միասին 208 գոլ են խփել, ինչը գրեթե կազմում է այնքան, որքան ռմբարկուական հաշվարկի մյուս 5 ֆուտբոլիստների ընդհանուր ցուցանիշը։

Գործող ֆուտբոլիստներից նրանց ամենամոտը Կարիմ Բենզեման է: Նա հետապնդողներից միակն է, ով գերազանցել է 50 գոլի սահմանը (51): Այդքան գոլի համար ֆրանսիացուն 12 տարի է պահանջվել: Վերջին 8 խաղերում հարձակվողը չի կարողանում գոլ խփել:

Բենզեմային հետևում են Զլատան Իբրահիմովիչը, Ռոբերտ Լևանոդվսկին ու Թոմաս Մյուլերը, որոնք 40 և ավելի գնդակներ են հեղինակել: Գործող ռմբարկուների թոփ-13-ում միայն Նեյմարն է, ով 25 տարեկան է կամ ավելի ցածր տարիք ունի: ՊՍԺ-ում նրա 18-ամյա թիմակից Կիլիան Մբապեն արդեն 8 գոլ է գրանցել:

Գործող ֆուտբոլիստներից Չեմպիոնների լիգայի ռմբարկուները.

1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 111 գոլ

2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 97

3. Կարիմ Բենզեմա («Ռեալ») – 51

4. Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ») – 48

5. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 41

6 Թոմաս Մյուլեր («Բավարիա») – 40

7-9. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – 29

7-9. Էդինսոն Կավանի (ՊՍԺ) 29

7-9. Արյեն Ռոբեն («Բավարիա») 29

10. Նեյմար (ՊՍԺ) – 25

11-13. Ֆրանսեսկ Ֆաբրեգաս («Չելսի») – 19

11-13. Լուիս Սուարես (Բարսելոնա) – 19

11-13. Գոնսալո Իգուաին (Յուվենտուս) – 19

Պատմության լավագույն ռմբարկուները.

Կրիշտանու Ռոնալդու – 111 գոլ

Լիոնել Մեսսի – 97

Ռաուլ Գոնսալես – 71

Ռուդ վան Նիստելրոյ – 56

Կարիմ Բենզեմա – 51

Թյերի Անրի – 50

Հետևեք մեզ նաև Telegram-ում