Թոփ-5 լիգաներ. Ռոնալդու-Բենզեմա զույգն արդյունավետությամբ նախավերջին տեղում է

Թոփ-5 լիգաներ. Ռոնալդու-Բենզեմա զույգն արդյունավետությամբ նախավերջին տեղում է

Իսպանական «Marca» պարբերականը հետազոտություն է անցկացրել պարզելու համար, թե Մադրիդի «Ռեալի» հարձակման զույգը` Կրիշտիանու Ռոնալդուն ու Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանի թոփ-5 առաջնություններում (98 թիմ) արդյունավետությամբ որ տեղում են:

Պարզվել է, որ «սերուցքայինների» աստղային հարձակվողները ներկայումս զբաղեցնում են նախավերջին տեղը: Պրիմերայի 12 տուրերից հետո պորտուգալացին ու ֆրանսիացին համատեղ ընդամենը 2 գոլ են խփել: Հատկանշական է, որ երկուսն էլ մեկական անգամ աչքի են ընկել 8-րդ տուրի «Խետաֆեի» դեմ արտագնա խաղում (2:1):

«Ռեալի» խաղացողներից ավելի անարդյունավետ են միայն իտալական «Բենևենտոյի» հիմնական հարձակվողներ Յոդան ու Յեմելոն (երկուսը միասին 1 գոլ): Այդ թիմը դեռ միավոր չի վաստակել ու պատմական հակառեկորդ է սահմանել:

Թոփ լիգաների ամենաարդյունավետ հարձակման զույգերը.

1. Էդինսոն Կավանի ու Նեյմար (ՊՍԺ) – միասին 22 գոլ

2. Պաուլո Դիբալա ու Գոնսալո Իգուային («Յուվենտուս») – 20

3. Լիոնել Մեսսի ու Լուիս Սուարես («Բարսելոնա») – 17

4-5. Գաբրիել Ժեզուս ու Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – 16

4-5. Սիմոնե Ձաձա ու Ռոդրիգո Մորենո («Վալենսիա») – 16

6. Ռադամել Ֆալկաո ու Ստևան Յովետիչ («Մոնակո») – 15

7. Թոմաս Մյուլեր ու Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 14

Հետևեք մեզ նաև Telegram-ում