Չեմպիոնների լիգա. «Սպարտակը» վերջին րոպեին բաց է թողել հաղթանակը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. «Սպարտակը» վերջին րոպեին բաց է թողել հաղթանակը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սպարտակն» ընդունել է «Մարիբորին» ու չի կարողացել հաղթանակ տոնել: Գրանցվեց է 1:1 հաշիվը:

Ռուսների առավելությամբ անցած հանդիպման առաջին գոլն արձանագրվել է 82-րդ րոպեին, երբ աչքի է ընկել հարձակվող Զե Լուիշը: Մրցավարի ավելացրած ժամանակում (90+2 րոպե) հյուրերի սակավաթիվ վտանգավոր գրոհներից մեկն ավարտվել է դարպասի գրավումով: Բազմաքայլ կոմբինացիայից հետո դատարկ դարպասն է գրավել Յասմին Մեսանովիչը:

Փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարում մոսկվացիների այդ սայթաքումը նշանակում է, որ նրանք «Էնֆիլդում» պետք է հաղթեն «Լիվերպուլին» կամ ոչ-ոքի խաղան և սպասեն «Սևիլյայի» պարտություններին:

E խմբում «Սպարտակն» ունի 6 միավոր, «Սևիլյան»` 7, իսկ «Լիվերպուլը»` 8: Վերջիններս այսօր մրցելու են Իսպանիայում:  «Մարիբորը» վաստակել է 2 միավոր:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում