ՉԼ․ «Ռեալը» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց, «Բորուսսիան» կորցրեց հնարավորությունները (տեսանյութ)

ՉԼ․ «Ռեալը» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց, «Բորուսսիան» կորցրեց հնարավորությունները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում անցկացրեց ԱՊՕԵԼ-ի հետ և 6։0 հաշվով հաղթանակ տոնեց։ «Սերուցքայինների» կազմում դուբլեր ձևակերպեցին Կարիմ Բենզեման և Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական գոլ էլ խփեցին Լուկա Մոդրիչը և Նաչոն։

H խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսսիան», որ տեսականորեն պահպանել էր պայքարը շարունակելու հնարավորությունները, պարտվեց «Տոտենհեմին»։ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով․ դաշտի տերերի կազմում հաշիվը բացեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ հյուրերի գոլերը խփեցին Հարի Քեյնը և Սոն Հին Մինը, երկու դեպքում էլ Դելե Ալիի փոխանցումներից հետո։

Վերջին տուրից առաջ H խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1. «Տոտենհեմ» — 13 միավոր
2. «Ռեալ» — 10
3. «Բորուսսիա Դորտմունդ»  — 2
4. ԱՊՕԵԼ — 2

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, հինգերորդ տուր
H խումբ

ԱՊՕԵԼ – «Ռեալ»՝ 0։6
Գոլերը՝ Մոդրիչ 23՛, Բենզեմա 39՛, 45+1՛, Նաչո 41՛, Ռոնալդու 49՛, 54՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Բորուսսիա Դորտմունդ» – «Տոտենհեմ»՝ 1։2
Գոլերը՝ Օբամեյանգ 31՛ – Քեյն 49՛, Հին Մին 76՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում