Կլոպ. Միայն մեկ զենք ունենք, որից 15 րոպեով հրաժարվեցինք և…

Կլոպ. Միայն մեկ զենք ունենք, որից 15 րոպեով հրաժարվեցինք և…

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե որն է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սևիլյայի» դեմ արտագնա խաղում բաց թողած հաղթանակի պատճառը: Անգլիացիները հաշվի մեջ առաջ են եղել 3:0 հաշվով, սակայն մրցակցին թույլ են տվել ոչ-ոքի կորզել (3:3):

«Երկրորդ խաղակեսում դադարեցինք հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Մենք միայն մեկ զենք ունենք «ֆուտբոլ խաղալ»: Երկրորդ կեսում չօգտվեցինք դրանից մինչև այն պահը, երբ երկրորդ գոլը բաց թողեցինք:

Նորմալ է, որ ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս գալիս ինքնավստահ էինք: Մեր խնդիրն այն է, որ երկրորդ կեսում 15 րոպեով դադարեցինք «ֆուտբոլ խաղալ»: Պասիվ էինք, շատ էինք նահանջել: «Սևիլյան» էլ անզիջում պայքարում էր, ծափահարության է արժանի:

Այնպիսի տպավորություն է կարծես պարտվել ենք, բայց դա այդպես չէ: Առջևում դեռ մեկ խաղ կա, և ամեն ինչ մեզնից է կախված, սակայն այս պահին թիմի տրամադրությունն ընկած է»,- գերմանացու խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում