«Մերսեդեսը» հսկայական գումար է առաջարկելու Հեմիլթոնին
22/11/2017 14:10
Նմանատիպ
«Մերսեդեսը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Լյուիս Հեմիլթոնին: Գերմանական ավտոկոնցերնը բրիտանացուն մտադիր է տարեկան 40 միլիոն ֆունտ վճարել,- գրում է The Sun-ը։
Եթե 32-ամյա մարզիկն ընդունի առաջարկը, կդառնա Ֆորմուլա 1-ի ամենաբարձր վարձատրվող երկու արշավորդներից մեկը: Ներկայումս այդքան է վաստակում նաև «Ֆերրարին» ներկայացնող Սեբաստիան Ֆետելը:
«Մերսեդեսը» չի սպասելու մինչև գործող պայմանագրի ավարտը, որովհետև վախենում է, որ իր առաջատարը կմիանա գլխավոր մրցակիցներից մեկին` «Ռեդ Բուլին» կամ «Ֆերրարիին»: Հեմիլթոնի պայմանագրի ժամկետը սպառվելու է մեկ տարուց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին բրիտանացին 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում