Մ-23. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշների տապալումը

Մ-23. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշների տապալումը

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ մտած Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից,- տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

59 կգ քաշային կարգում Տարոն Դումոյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ առավելության հասավ հնդիկ ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Դումոյանը պարտվեց ռուս Սերգեյ Եմելինին: Հայ ըմբիշը պարտվեց նաև սփոփիչ գոտեմարտում:

66 կգ Կարեն Ասլանյանը որակավորման փուլում զիջեց ճապոնացի Շոգո Տակահաշիին և դուրս մնաց հետագա պայքարից:

80 կգ Կարեն Քոչարյանը նույնպես պարտվեց իր մեկնարկային գոտեմարտում: Նա զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ազամատ Խակուլովին:

Երեկ չէին կարողացել մեդալ նվաճել Արմեն Հակոբյանն (71 կգ) ու Գեղամ Թորգոմյանը (85 կգ):

Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից: Այսօր գիշերը մրցավայր կմեկնի ազատ ոճի ըմբշամարտի 23 տարեկանների Հայաստանի հավաքականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում