Արոնյանին ոչ-ոքի են «պարտադրել» (կատարված քայլեր)

Արոնյանին ոչ-ոքի են «պարտադրել» (կատարված քայլեր)

Իսպանական Մալյորկայում անցակցվող ՖԻԴԵ-ի Գրան-պրիում մեկօրյա ընդմիջումից հետո կայանում է 6-րդ տուրը:

Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է Պյոտր Սվիդլերի հետ ու ստիպված է եղել 24-րդ քայլից հեոտ ոչ-ոքի արդյունքին համաձայնել: Ռուս շախմատիստը կարողացել է հավերժ շախի իրավիճակ ստեղծել, որից խուսափելու ցանկացած քայլ կթուլացներ Լևոնի դիրքերը:

6-րդ տուրը դեռ չի ավարտվել, սակայն Արոնյանը 4 միավորով շարունակելու է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 35-ամյա շախմատիստի հիմնական մրցակիցները չեն կարողացել հաղթել, որպեսզի հավասարվեն նրան: Միայն Մաքսիմ Վարշե Լագրավը կարող է հավասարվել հայ գրոսմայստերին, սակայն Պենտալա Հարիկրիշնայի դեմ ներկայումս ընթացող պարտիայում նա հավասար դիրք ունի և խաղում է սևերով:

Արոնայն – Սվիդլեր պարտիայում կատարված քայլերը

Հետևեք մեզ նաև Telegram-ում