Անա Իվանովիչն ու Շվայնշտայգերը երեխա են ունենալու

Անա Իվանովիչն ու Շվայնշտայգերը երեխա են ունենալու

Աշխարհի նախկին առաջին թենիսիստուհի Անա Իվանովիչը ու նրա ամուսինը` ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը երեխա են ունենալու: «Ռոլան Գարրոս-2008»-ի չեմպիոնուհին «Ինստագրամի» իր էջի միջոցով հայտնել է, որ հղի է:

Հիշեցնենք, որ Իվանովիչն ու Շվայնշտայգերը սկսել են հանդիպել 2014 թվականից, իսկ 2016-ին ամուսնացել են:

Աստղային զույգը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: Գերմանացի ֆուտբոլիստը հանդես է գալիս «Չիկագո Ֆեյրի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում