Վենգերը գտել է իր հետնորդին

Վենգերը գտել է իր հետնորդին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կողմնորոշվել է, թե ում է ապագայում ցանկանում տեսնել իր պաշտոնում: Ֆրանսիացին լոնդոնցիների հաջորդ մարզչի աշխատանքը մտադիր է վստահել ներկայումս «Ֆեյենորդը» գլխավորող Ջիովանի վան Բրոնկհորստին,- գրում է Goal.com-ը:

Վենգերի պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը: Ամենայն հավանականությամբ, նա չի շարունակի աշխատանքը, ուստի արդեն սկսել է փնտրել իր հետնորդին: Որոշիչ խոսքը չի պատկանելու 68-ամյա մասնագետին, սակայն այն մեծ նշանակություն կունենա «Արսենալի» ղեկավարների համար:

42-ամյա Վան Բրոնկհորստի պայմանագրի ժամկետը «Ֆեյենորդի» հետ սպառվելու է 2018 թվականի ամռանը: Նախորդ մրցաշրջանում նա 18 տարվա ընդմիջումից հետո «Ֆեյենորդին» դարձրել է Հոլանդիայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Ջիոն երկու տարի խաղացել է «Արսնեալում», որտեղից 2003 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում