«As». «Բարսելոնային» բավարարել է Օզիլի պահանջը

«As». «Բարսելոնային» բավարարել է Օզիլի պահանջը

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ևս մեկ քայլով մոտեցավ հունվարին «Բարսելոնա» տեղափոխվելուն:

«As» պարբերականի տեղեկության համաձայն` 29-ամյա ֆուտբոլիստն արդեն կատալոնական ակումբին հայտնել է աշխատավարձի շուրջ պահանջները: Գերմանիայի հավաքականի խաղացողը ցանկանում է տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 10 միլիոն եվրո ստանալ: «Կապտանռնագույններն» համաձայն են բավարարել այդ պահանջը, քանի որ տրանսֆերի վրա մեծ գումար չեն ծախսելու:

Գործարքին կողմ է նաև «Արսենալը», որը ոչ մի դեպքում չի ցանկանում, որ Մեսութը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ԱՊԼ-ի այլ ակումբ: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն մտադիր է կրկին աշխատել իր նախկին սանի հետ, սակայն «Արսենալը» բոլոր միջոցներին դիմելու է, որ այդ տեղափոխությունը չկայանա:

«Զինագործները» ծրագրել էին կիսապաշտպանին թիմում պահել մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն այժմ պատրաստ են 20 միլիոն եվրոյի դիմաց նրան բաց թողնել «Բարսելոնա»: 

Հիշեցնենք, որ Օզիլի ու լոնդոնցիների պայմանագիրը գործում է մինչև 2018 թվականի ամառը, որից հետո նա կդառնա ազատ գործակալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում