Լևանդովսկի. Պետք է ՊՍԺ-ին հաղթենք 4:0 հաշվով

Լևանդովսկի. Պետք է ՊՍԺ-ին հաղթենք 4:0 հաշվով

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի «B» խմբում առաջին տեղը գրավելու հեռանակարների մասին: Մյունխենցիները վերջին տուրից առաջ 12 միավորով զբաղեցնում են երկրորդ տեղը և 3 միավորով զիջում են «Պարի Սեն Ժերմենին»: Այդ թիմերի միջև առաջին խաղում փարիզցիներն առավելության են հասել 3:0 հաշվով:

«Երբ խմբում առաջին տեղը գրավելու հնարավորություն կա, հարկավոր է փորձել օգտագործել այն: Պետք է ՊՍԺ-ին հաղթենք 4:0 հաշվով: Դժվար կլինի, բայց մեր խաղադաշտում ամեն ինչ հնարավոր է»,- լեհի խոսքերն է մեջբերում fourfourtwo.com-ը:

Նշենք, որ «Բավարիան» մարզչական փոփոխությունից հետո՝ Յուպ Հայնկեսի գլխավորությամբ, 9 հանդիպում է անցկացրել ու նույնքան հաղթանակ տոնել: Խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցություն է` 22:4:

Հետևեք մեզ նաև Telegram-ում