Նավասը շարք է վերադարձել
23/11/2017 20:07
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը վերականգնվել է մկանային վնասվածքից:
«Սերուցքայինների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կոստառիկացի ֆուտբոլիստը միացել է ընդհանուր խմբին: 30-ամյա խաղացողը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել հոկտեմբերի 17-ին` «Տոտենհեմի» դեմ տնային խաղում (1:1):
Նավասի բացակայության ժամանակ «Ռեալի» դարպասը պաշտպանել է Կիկո Կասիլյան: Այդ ընթացքում նա 7 խաղի է մասնակցել ու 5 գոլ բաց թողել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում