Բավցևիչ. Ալբերտ Թադևոսյանը այսօր պարզապես փայլեց

Բավցևիչ. Ալբերտ Թադևոսյանը այսօր պարզապես փայլեց

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ալբանիա – Հայաստան խաղից (63:80) հետո իր մեկնաբանությունն է տվել։

«Բավարարված եմ թիմի ցուցադրած խաղից: Մենք սկզբից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Թեև մինչև ընդմիջում մրցակցին հաջողվեց հավասարեցնել հաշիվը և նույնիսկ առավելություն ստանալ, միևնույն է մենք կարողացանք արդյունավետ գործել:

Մրցակիցը օղակից անրադարձող գնդակներին ավելի շատ էր տիրում, և դա մեզ համար խնդիր ստեղծեց, բայց ամեն դեպքում լավ հանդիպում անցկացրեցինք, և ես ուրախ եմ, որ կարողացանք հաղթել:

Շատ լավ խաղ ցուցադրեցին Ռայան Բոաթրայթը, Անդրանիկ Չրաբաշը, բայց պետք է հատուկ շեշտել Ալբերտ Թադևոսյանի հիանալի և արդյունավետ խաղը: Նա այս խաղում պարզապես փայլեց»,- խորվաթ մասնագետի խոսքն է փոխանցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Թադևոսյանը վաստակել է 20 միավոր` նետելով 61 տոկոս արդյունավետությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում