ԵԼ․ «Արսենալը» պարտվեց «Քյոլնին», ԲԱՏԷ-ն և «Ցրվենա Զվեզդան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)
24/11/2017 00:00
Նմանատիպ
Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ առավելության հասավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 62-րդ րոպեին խփեց Սերու Գիրասին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանային հարվածը։
H խմբում զուգահեռաբար ընթանում էր ԲԱՏԷ-«Ցրվենա Զվեզդա», որում գոլեր չարձանագրվեցին։
Այս հանդիպումներից հետո «Արսենալը» շարունակում է 10 միավորով գլխավորել H խմբի մրցաշարային աղյուսակը, «Ցրվենա Զվեզդան» և «Քյոլն» ունեն 6-ական միավոր, իսկ ԲԱՏԷ-ն՝ 5։
«Քյոլն» – «Արսենալ» հանդիպման տեսաամփոփումը ներկայացված է այս հղմամբ, իսկ ԲԱՏԷ – «Ցրվենա Զվեզդա»՝ այս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում