Խմբակային բռնաբարություն. Ռոբինյոն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Խմբակային բռնաբարություն. Ռոբինյոն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Բրազիլիայի հավաքականի, «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Միլանի» նախկին հարձակվող Ռոբինյոն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Միլանի դատարանը նման որոշում է կայացրել բռնաբարության մեղադրանքի հիման վրա, – գրում է gianlucadimarzio.com-ը:

Դատարանն ապացուցված է համարել 2013 թվականի հունվարի 22-ին, Միլանի գիշերային ակումբներից մեկում ֆուտբոլիստի ու ևս 5 այլ տղամարդկանց կողմից 22-ամյա ալբանուհուն բռնաբարելու փաստը:

Ավելի ուշ, 33-ամյա ֆուտբոլիստի «Instagram»-ի էջի միջոցով նրա փաստաբանը հայտարարել է.

«Մի քանի տարի առաջ արդեն հայտարարել էինք, որ Ռոբինյոն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի: Բողոքարկելու ենք որոշումը: Արդեն համապատասխան բոլոր փաստաթղթերը պատրաստ են»,- ասել է փաստաբանը:

Ներկայումս Ռոբինյոն հանդես է գալիս «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում և գտնվում է Բրազիլիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում