«Վալենսիա» – «Բարսելոնա». «Չղջիկները» կխաղան առանց գլխավոր մարզչի

«Վալենսիա» – «Բարսելոնա». «Չղջիկները» կխաղան առանց գլխավոր մարզչի

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինյո Գարսիա Տորալն առաջիկա երկու խաղերում չի կարողանա ղեկավարել իր թիմի գործողությունները:

Football Espana-ն հայտնում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է երկու հանդիպումով որակազրկել 52-ամյա մասնագետին, ով «Էսպանյոլի» դեմ նախորդ մրցավեճում (2:0) հեռացվել է պահեստայինների նստարանից: Իսպանացի մարզիչը բուռն է բողոքարկել մրցավարի որոշումները:

Այսպիսով, Մարսելինյոն բաց կթողնի «Բարսելոնայի» ու «Խետաֆեի» դեմ առաջիկա խաղերը: Կատալոնացիների դեմ Լա լիգայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը նախանշված է նոյեմբերի 26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում