Կարմիր քարտը չի խանգարել առաջատարի հաղթանակին (տեսանյութ)

Կարմիր քարտը չի խանգարել առաջատարի հաղթանակին (տեսանյութ)

Հայաստանի առաջնության 14-րդ տուրի առաջին խաղում «Ալաշկերտն» ընդունել է «Փյունիկին»:

Գործող չեմպիոնը հաղթել է 1:0 հաշվով: Միակ գոլը 22-րդ րոպեին խփել է Միհրան Մանասյանը, ով եզրափակել է Արտակ Դաշյանի փոխանցումը: Տանտերերը 67-րդ րոպեից խաղացել են 10 ֆուտբոլիստով․ կարմիր քարտ է ստացել Խորեն Վերանյանը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» վաստակել է 30 միավոր ու շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանը» չեմպիոնին զիջում է 10 միավորով, սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել:

«Փյունիկը» 11 միավորով 5-րդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում