Արոնյանը ռիսկի չի դիմում (կատարված քայլեր)

Արոնյանը ռիսկի չի դիմում (կատարված քայլեր)

ՖԻԴԵ-ի տարվա վերջին Գրան-պրիում, որն անցկացվում է Մալյորկայում, այսօր ընթանում է նախավերջին` 8-րդ տուրը:

Շատ արագ է ավարտվել առաջատար Լևոն Արոնյանի ու ռուս Եվգենի Տոմաշևսկիի միջև պարտիան: Ընդամենը 17 քայլ հետո 35-ամյա հայ շախմատիստը համաձայնել է ոչ-ոքի արդյունքին, այն դեպքում, որ խաղացել է սպիտակ խաղաքարերով:

Կատարված քայլեր

Հայ գրոսմայստերի մյուս բոլոր 7 միցակիցները, որոնք կես միավոր քիչ են հավաքել, ոչ-ոքի են խաղացել, ուստի Լևոնը պահպանել է միանձյա առաջատարի դիրքը (5 միավոր):

Ամենայն հավանականությամբ, Արոնյանը որոշել է ռիսկի չդիմել, արագ ոչ-ոքիներ գրանցել, ինչը նվազագույնը թույլ կտա կիսել առաջին տեղը և չեմպիոնությանը հավակնել լրացուցիչ ցուցանիշներով:

8-րդ տուրում դեռ երեք պարտիա շարունակվում է, սակայն դրանք առաջատարների դիրքերի վրա ազդեցություն չեն ունենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում