Զիդան. Չէի սպասում, որ «Բարսելոնան» 10 միավորի առավելություն կունենա

Զիդան. Չէի սպասում, որ «Բարսելոնան» 10 միավորի առավելություն կունենա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Մալագայի» դեմ Պրիմերայի 13-րդ տուրի խաղից առաջ խոսել է վնասվածքների ու չեմպիոնության մասին: Ֆրանսիացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Բեյլի մասին

«Ինձ «Ռեալն» ավելի դուր է գալիս, երբ Բեյլը մեկնարկային կազմում է: Նա ուժեղ է, արագ ու բարձրից լավ փոխանցումներ է կատարում: Նա շատ բան կարող է տալ թիմին: Կարևոր է, որ Գարեթը մեզ հետ է, դա կօգնի նրան ազատվել տխուր տրամադրությունից: Լավ մարզավիճակ հավաքելու համար Բեյլին քիչ ժամանակ կպահանջվի, որովհետև այս անգամ նրա վնասվածքը լուրջ չէր»:

Քթի կոտրվածք ստացած Ռամոսի խաղալու հնարավորությունը

«Ռամոսի վերաբերյալ որոշում կկայացնենք վաղը: Սերխիոն խաղադաշտ կվերադառնա, երբ պատրաստ կլինի: Մենք ունենք այլ պաշտպաններ, ովքեր կարող են փոխարինել նրան: Չեմ վախենում առանց Ռամոսի խաղալուց, որովհետև մյուսներն իրենց դրսևորելու հնարավորություն կստանան»:

«Բարսելոնայից» 10 միավորի տարբերությունը

«Դա այն չէ, ինչ սպասում էի: Մեր առջևում գտնվող երկու թիմերից մեկը` «Բարսելոնան» կամ «Վալենսիան» առաջիկա տուրում միավորներ են կորցնելու»:

«Մալագայի» դեմ խաղում գլխավոր նպատակի մասին

«Ցանկանում եմ, որ իմ թիմն իր ֆուտբոլը ցուցադրի ու երեք միավոր վաստակի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում