Պաշտոնական. Մեսսին նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ (լուսանկար)

Պաշտոնական. Մեսսին նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ (լուսանկար)

«Բարսելոնայի» հարձակվող Լոինել Մեսսին նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այդ մասին հայտնում է կատալոնացիների պաշտոնական կայքը:

30-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Նրա նախորդ պայմանագրի ժամկետը սպառվելու էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

«Բլաուգրանայի» կազմում արգենտինացին հանդես է գալիս 13 տարեկանից: Մեծահասակների թիմում իր պաշտոնական նորամուտը նա նշել է 2004-2005թթ. մրցաշրջանում: Այս ընթացքում անցկացրած 602 պաշտոնական խաղում Մեսսին 523 գոլ է խփել ու 198 գոլային փոխանցում կատարել:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում