Ռուրյան դերբի․ «Շալկեն» քամբեք կատարեց 0։4 հաշվով պարտվելիս (տեսանյութ)

Ռուրյան դերբի․ «Շալկեն» քամբեք կատարեց 0։4 հաշվով պարտվելիս (տեսանյութ)

Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակում կայացավ ռուրյան դերբին՝ Դորտմունդի «Բորուսսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հյուրընկալեց «Շալկեին»։ Լարված ընթացքով հանդիպումն ավարտվեց 4։4 հաշվով։

25-րդ րոպեի դրությամբ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի, Մարիո Գյոտցեի, Ռաֆայել Գերեյրոյի գոլերի և Բենժամին Ստամբուլիի ինքնագոլի արդյունքում դորտմունդյան թիմը հաղթում էր 4։0 հաշվով։ Երկրորդ կեսում հյուրերին հաջողվեց բեկել խաղը։ 61-րդ և 65-րդ րոպեներին գոլեր խփեցին Գվիդո Բուրգշտալերը և Ամին Հարիթը, ապա հյուրերը թվային առավելություն ստացան։ 72-րդ րոպեին «Բորուսսիան» մնաց 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Օբամեյանգը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Դանիել Կալիջուլին խփեց հյուրերի երրորդ գոլը, իսկ արդեն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Նալդոն։

Այս հանդիպումից հետո «Շալկեն» ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Բորուսսիան» 21 միավորով չորրորդ տեղում է։

Բունդեսլիգա, 13-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Շալկե»՝ 4։4
Գոլերը՝ Օբամեյանգ 12՛, Ստամբուլի 18՛ / ինքնագոլ, Գյոտցե 20՛, Գերեյրո 25՛ – Բուրգշտալեր 61՛, Հարիթ 65՛, Կալիջուլի 86՛, Նալդո 90+4՛
Հեռացում՝ Օբամեյանգ 72՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում