Ռոնալդուի գոլը հաղթական էր «Ռեալ» – «Մալագա» խաղում (տեսանյութ)

Ռոնալդուի գոլը հաղթական էր «Ռեալ» – «Մալագա» խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալեց «Մալագային» և 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Հաշիվը բացվեց 9-րդ րոպեին․ Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, ինչին արագ արձանգանքեց Կարիմ Բենզեման՝ խփելով ընթացիկ առաջնությունում իր երկրորդ գոլը։ 18-րդ րոպեին «Մալագան» վերականգնեց հավասարությունը․ գոլի հեղինակ դարձավ Ռոլանը։ Ընդամենը 3 րոպե անց հաշիվը դարձավ 2։1․ Թոնի Կրոսի փոխանցումից հետո աչքի ընկավ Կազեմիրոն։ 58-րդ րոպեին Գոնսալո Կաստրոն խփեց հյուրերի երկրորդ գոլը, սակայն Զինեդին Զիդանի սաներին հաջողվեց խուսափել միավորների կորստից։ 76-րդ րոպեին «Մալագայի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային․ Ռոբերտոն Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո հետ մղեց գնդակը, սակայն պորտուգալացին չկորցրեց զգոնությունը և երկրորդ հարվածով դարձավ հաղթական գոլի հեղինակ։

Այժմ «Ռեալն» ունի 27 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ «Վալենսիային» զիջելով 3 միավորով, իսկ «Բարսելոնային»՝ 7։ Այս թիմերը միմյանց հետ խաղալու են վաղը։ «Մալագան» մնաց 7 միավորով՝ 18-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ռեալ» – «Մալագա»՝ 3։2
Գոլերը՝ Բենզեմա 9՛, Կազեմիրո 21՛, Ռոնալդու 76՛ – Ռոլան 18՛, Կաստրո 58՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում