Հայնկեսի վերադարձից հետո «Բավարիան» առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

Հայնկեսի վերադարձից հետո «Բավարիան» առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

Բունդեսլիգայի 13-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բավարիան» արտագնա հանդիպում անցկացրեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ և 1։2 հաշվով պարտություն կրեց։

Հաշիվը բացեց Տորգան Ազարը՝ 39-րդ րոպեին անվրեպ իրացնելով մյունխենցիների դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ 44-րդ րոպեին Մատիաս Գինտերը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։ Երկրորդ կեսում «Բավարիային» հաջողվեց միայն կրճատել տարբերությունը․ 74-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Արտուրո Վիդալը։

Այսպիսով, Յուպ Հայնկեսի «Բավարիա» վերադարձից հետո թիմն առաջին պարտությունը կրեց։ Չնայած պարտությանը՝ մյունխենցիները շարունակում են 29 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսսիան» ունի 24 միավոր և «Շալկեի» հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները։ Երկրորդ հորիզոնականում էլ «Լեյպցիգն» է՝ 26 միավոր։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում