«Գանձասար Կապանը» և «Բանանցը» հաղթողին չորոշեցին (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի վերջին՝ «Բանանց» - «Գանձասար Կապան» խաղում արձանագրվեց ոչ-ոքի։
Թիմերը մեկական գոլ խփեցին․ 31-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Գեղամ Հարությունյանը, իսկ պատասխան գոլը 66-րդ րոպեին խփեց Նենադ Ինյացը:
Այս խաղից հետո կապանցիները 21 միավորով երկրորդն են, իսկ «Բանանցը» 19 միավորով երրորդ հորիզոնականում է: Առաջատար «Ալաշկերտն» ունի 30 միավոր։
Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ։