Զիդան․ Ձմռանը ոչ ոք չի հեռանա թիմից

Զիդան․ Ձմռանը ոչ ոք չի հեռանա թիմից

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Մալագայի» նկատմամբ տոնած հաղթանակի (3:2) և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի հավանական քաղաքականության մասին։

-Լավ մեկնարկեցինք և արագ գոլ խփեցինք։ Երկրորդ խաղակեսն ավելի բարդ ստացվեց, բայց գոհ եմ արդյունքից, ինչի մասին էլ առաջնային պետք է մտածել։ Այսօր ամեն ինչ չէր, որ մեր ծրագրածով ընթացավ, սակայն արդեն պետք է մտածենք առաջիկա հանդիպումների մասին։ Մեզ 7 անընդմեջ կարևոր խաղ է սպասվում։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հաստատ ոչ ոք չի հեռանա թիմից։ Ինչ վերաբերվում է նորեկներին՝ ամեն ինչ հնարավոր է։ Ամեն դեպքում այժմ չեմ ցանկանում այդ մասին մանրամասն խոսել,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զիդանը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում