Կլոպը պատմել է Մանեի հետ հետխաղյա զրույցի մասին

Կլոպը պատմել է Մանեի հետ հետխաղյա զրույցի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպումից (1:1) հետո ինչի վերաբերյալ է վիճաբանել Սադիո Մանեի հետ։ Սենեգալցի ֆուտբոլիստին Կլոպը փոխարինման էր դուրս բերել 89-րդ րոպեին։

-Ես զայրացել էի, քանի որ նա դաշտի կենտրոնում էր։ Հնարավոր չէ գոհ լինել, երբ խաղի ավարտից րոպեներ առաջ դաշտ դուրս եկած ֆուտբոլիստն իրեն պահում է այնպես, ասես 150 րոպե է խաղացել։ Ցանկանում էի հենց հանդիպումից հետո Մանեի հետ խոսել այդ մասին։ Նա ասաց ինձ, որ Սալահն է ցանկացել անհրաժեշտ դիրք զբաղեցնել, սակայն Մոն արդեն 90 րոպե խաղացել էր։ Ավելի ճիշտ կլիներ, եթե Սադիոն ավելի մոտ լիներ աջ եզրին և այդ դիրքից խաղար։

Ոչ մի լուրջ բան չկա։ Սովորական խոսակցություն էր, որը կարող էր տեղի ունենալ հանդերձարանում, բայց ես ցանկացա անմիջապես խոսել,- Կլոպի խոսքը մեջբերված է «Liverpool Echo»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում