«Նապոլին» վերադարձավ առաջին հորիզոնական, «Ռոման» և «Միլանը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Նապոլին» վերադարձավ առաջին հորիզոնական, «Ռոման» և «Միլանը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում ավարտվեց ևս 3 հանդիպում։ 

«Նապոլին» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Ուդինեզեի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 33-րդ րոպեին խփեց Ժորժինյոն։ Այս հաղթանակից հետո Մաուրիցիո Սարիի թիմն ունի 38 միավոր, վերադարձել է առաջին հորիզոնական և շարունակում է «Ինտերին» գերազանցել 2 միավորով։ «Ուդինեզեն» մնաց 12 միավորով՝ 14-րդ տեղում։

Տեսանյութն այս հղմամբ

«Ռոման» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ջեոնայի» հետ։ 59-րդ րոպեին «գայլերի» կազմում աչքի ընկավ Ստեֆան Էլ-Շարավին, իսկ պատասխան գոլ 10 րոպե անց խփեց Ջանլուկա Լադադուլան՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Գոլին նախորդել էր Դանիելե դե Ռոսսիի կարմիր քարտը։ Այս հանդիպումից հետո «Ռոման» 31 միավորով (13 խաղ) 4-րդ տեղում է, իսկ «Ջենոան» 10 միավորով 17-րդն է։

Տեսանյութն այս հղմամբ

«Միլանը» հյուրընկալեց «Տորինոյին», հանդիպման ընթացքում գոլեր չարձանագրվեցին։ Այժմ «Միլանն» ունի 20 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ «Տորինոն» 19 միավորով 10-րդն է։

Տեսանյութն այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում