Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ցավալի պարտությունը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ցավալի պարտությունը

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդունել է Դանիայի ընտրանուն ու ցավալի պարտություն կրել:

Երևանում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 69:69 հաշվով: Նշանակվել է լրացուցիչ խաղակես, որում Նիկշա Բացևիչի սաները շատ անհաջող են գործել ու ընդամենը 2 միավոր վաստակել: Արդյունքում գրանցվել է 71:78 հաշիվը:

Հերթական արդյունավետ խաղն է անցկացրել Հայաստանի հավաքականի խաղարկող Ռայան Բոաթրայթը, ով վաստակել է 28 միավոր: Սկանդինավներից աչքի է ընկել Գաբրիել Լունդբերգը (21 միավոր): Անդրադարձերի համար պայքարում կրկին առանձնացել է հայերի կենտրոնական Լուկաս Ֆիշերը, ով 16 անգամ տիրել է վահանից և օղակից հետ եկած գնդակներին:

B խմբում Հայաստանը վաստակել է 3 միավոր: Բավցևիչի թիմը միակն է, որը երկու խաղ է անցկացրել: Դանիան ունի 2, իսկ Ալբանիան` 1 միավոր:

Տեսագրություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում