«Յուվենտուսը» խոշոր հաշվով հաղթեց «Կրոտոնեին» (տեսանյութ)

«Յուվենտուսը» խոշոր հաշվով հաղթեց «Կրոտոնեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալեց «Կրոտոնեին» և վստահ հաղթանակ տոնեց՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։ Գոլերով աչքի ընկան Մարիո Մանջուկիչը, Մատիա դե Շիլյոն և Մեհդի Բենատին։

Այս հաղթանակից հետո թուրինյան թիմն ունի 34 միավոր և շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը՝ երկրորդ տեղում գտնվող «Ինտերին» զիջելով 2 միավորով, իսկ առաջատար «Նապոլիին»՝ 4։ «Կրոտոնեն» մնաց 12 միավորով՝ 15-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Յուվենտուս» – «Կրոտոնե»՝ 
Գոլերը՝ Մանջուկիչ 52՛, դե Շիլյո 60՛, Բենատիա 71՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում