Կավանիի և Նեյմարի գոլերի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մոնակոյին» (տեսանյութ)

Կավանիի և Նեյմարի գոլերի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մոնակոյին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Պարի Սեն Ժերմենն» առավելության հասավ «Մոնակոյի» նկատմամբ․ «Լուի II» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտեց 1։2 հաշվով։

Հաշիվը բացվեց 19-րդ րոպեին, երբ Յուլիան Դրաքսլերի արդյունավետ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին, Նեյմարը կրկանապատկեց փարիզյան թիմի առավելությունը՝ անվրեպ իրացնելով իր վաստակած 11-մետրանոց տուգանայինը։ Խաղի մնացած ժամանակահատվածում «Մոնակոյին» հաջողվեց միայն մեկ գոլ խփել․ 81-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ժոաու Մոուտինյուն։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենը» 38 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Մոնակոն» 29 միավորով «Լիոնի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները։

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մոնակո» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։2
Գոլերը՝ Մոուտինյու 81՛ – Կավանի 19՛, Նեյմար 52՛ / 11-մետրանոց

Գոլերի տեսանյութերն այս հղմամբ

Монако – ПСЖ от ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում