Ալբա. Ես նույնիսկ դաշտի կենտրոնից նկատեցի, որ գոլ էր (լուսանկար)

Ալբա. Ես նույնիսկ դաշտի կենտրոնից նկատեցի, որ գոլ էր (լուսանկար)

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ արտագնա խաղում (1:1) մրցավարների աշխատանքի մասին: Վերջիններս չեն արձանագրել Լիոնել Մեսսիի «մաքուր» գոլը:

«Դա մրցավարի կոպիտ սխալն էր: Ես դաշտի կենտրոնում էի, բայց նույնիսկ այնտեղից նկատեցի, որ գնդակը հատել էր դարպասային գիծը:  Նախորդ մրցաշրջանում նույնը տեղի ունեցավ «Բետիսի» հետ խաղում: Միգուցե, չեմպիոնական տիտղոսը զիջեցինք հենց այդ սխալի պատճառով:

Գնդակը երեք մետրով հատում է դարպասային գիծը, սակայն մրցավարը չի գրանցում գոլը: Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Տեսակրկնությունները կօգնեն, որ նման սխալ որոշումներ այլևս չկայացվեն»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Հիշեցնենք, որ հենց Ալբայի գոլն է «կապտանռնագույններին» փրկել պարտությունից:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում