Վերջին 7 տարում Մեսսիի ամենաանարդյունավետ շարքը

Վերջին 7 տարում Մեսսիի ամենաանարդյունավետ շարքը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողացել Լա լիգայի 13-րդ տուրում գրավել «Վալենսիայի» դարպասը (1:1):

Վերջին 6 խաղերում, որոնցից 5-ը եղել է «Բարսելոնայի» կազմում, իսկ մեկը` Արգենտինայի հավաքականի, 30-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ չի դարձել: Goal.com-ը հայտնում է, որ վերջին 7 տարում դա միակ դեպքն է, որ արգենտինացին 6 անընդմեջ մրցավեճում չգրավի մրցակիցների դարպասները: 2010 թվականին Մեսսիի «չոր» շարքը կազմել է 7 հանդիպում, որոնցից 6-ը` Արգենտինայի ընտրանու կազմում:

Հիշեցնենք, որ Պրիմերայում հարձակվողը 13 խաղում 12 գոլ է խփել ու գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում