Հայտնի են ձյուդոյի Հայաստանի չեմպիոնները (լուսանկար)
27/11/2017 15:00
Նմանատիպ
Կայացել է ձյուդոյի Հայաստանի 2017 թվականի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 80 մարզիկներ՝ Երեւանից, Գյումրիից և Վանաձորից: Այդ մասին գրում է Սպորտի և Երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:
Տղամարդկանցից Հայաստանի չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային Նարեկ Կարապետյանը, 66 կգ քաշային Վարդան Գրիգորյանը, 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը, 81 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, 90 կգ քաշային Գուրգեն Աբելյանը և 90+ կգ քաշային Ստեփան Սարգսյանը:
Կանանց պայքարում լավագույնն են ճանաչվել 48 կգ քաշային Իրենա Պետրոսյանը, 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը և +52 կգ քաշային Աննա Ղազարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում