Դե Շիլյո. Կարիերայիս առաջին գոլն էր, չգիտեի՝ ինչպես այն տոնել

Դե Շիլյո. Կարիերայիս առաջին գոլն էր, չգիտեի՝ ինչպես այն տոնել

«Յուվենտուսի» պաշտպան Մատիա Դե Շիլյոն գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 14-րդ տուրի՝ «Կրոտոնեի» դեմ խաղում (3:0): 25-ամյա ֆուտբոլիստի համար դա առաջին գոլն էր կարիերայում:

«Գոլ խփելն անհավանական էր, առաջինն իմ կարիերայում: Չգիտեի, թե ինչպես է պետք այն տոնել: Բոլորը վազեցին իմ կողմը և գրկեցին: Նույնիսկ Բուֆֆոնը մյուս կիսադաշտից մոտեցավ և շնորհավորեց:  Հիմա պարտավոր եմ բոլորին ընթրիք հյուրասիրել: Հիասքանչ երեկո էր»,- Դե Շիլյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ իտալացին ամռանն է «Միլանից» տեղափոխվել «Յուվենտուս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում