«Մանչեսթեր Սիթին» ու մյուսները. միավորների զարմանալի տարբերություն ԱՊԼ-ում

«Մանչեսթեր Սիթին» ու մյուսները. միավորների զարմանալի տարբերություն ԱՊԼ-ում

Անգլիայի ընթացիկ առաջնության մեկնարկում «Մանչեսթեր Սիթիի» գերազանցությունը մյուս թիմերի նկատմամբ հաստատում են ոչ միայն ռեկորդները, այլև մյուս թիմերի նկատմամբ միավորների հսկայական տարբերությունը:

«The Football Republic»-ն ընթերցողների ուշադրությունը սևեռել է այն հանգամանքի վրա, թե որքան մեծ է «քաղաքայինների» առավելությունը ոչ միայն երկրորդ տեղից, այն նաև անգլիական թոփ-6 թիմերից: Մասնավորապես 6-րդ տեղում գտնվող «Լիվերպուլը» հավաքել է 23 միավոր ու 14 միավորով հետ է մնում Պեպ Գվարդիոլայի թիմից: Ուշագրավ է, որ մերսիսայդցիներն ավելի մոտ են վտանգավոր գոտուն, քան առաջատարին: 18-րդ տեղում գտնվող «Վեսթ Հեմից» «կարմիրներն» առաջ են «ընդամենը» 13 միավորով:

«Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցում է 8, իսկ գործող չեմպիոն «Չելսիին», որը երրորդ տեղում է` 11 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում