Երկրպագուի անսպասելի պատասխանն Օքսլեյդ Չեմբերլենին (լուսանկար)

Երկրպագուի անսպասելի պատասխանն Օքսլեյդ Չեմբերլենին (լուսանկար)

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենն անհարմար դրության մեջ է հայտնվել, երբ փորձել է խորամանկության դիմել: «Mirror»-ը հայտնում է, որ անգլիացին ու նրա թիմակիցներ Էնդրու Ռոբերտսոնը և Դոմինիկ Սոլանկեն մասնակցել են ուշագրավ ակցիայի, որում կեղծամ են դրել, ներկայացել որպես առևտրի կենտրոնի աշխատակիցներ ու զրուցել հաճախորդների հետ:

Օքսլեյդ Չեմբերլենին բաժին է հասել «Լիվերպուլի» երկրպագուին իր խաղաշապիկը վաճառելու առաջադրանքը, սակայն նա ձախողվել է: Երբ պատանի ֆուտբոլասերը հրաժավել է գնել մարզաշապիկը, Ալեքսը հարցրել է. «Վստա՞հ ես»: Երեխան ասել է, որ վստահ է։ Կիսապաշտպանը շարունակել է համոզել գնորդին ու ասել է. «Մի օր Չեմբերլենը սուպերաստղ է դառնալու», սակայն անսպասելի պատասխան է ստացել: «Մի օ՞ր: Արդեն 10 տարի է դա են ասում»»:

Այս տարի «Լիվերպուլի» լավագույն տրանսֆերը լինելու հիմնավորումը նույնպես ձախողվել է, որովետև նրան համեմատել են Մոհամեդ Սալահի հետ ու նախապատվությունը տվել եգիպտացուն:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում