Գյոտցեն կրկին վնասվածք է ստացել

Գյոտցեն կրկին վնասվածք է ստացել

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն երկար ժամանակով շարքից դուրս է մնացել:

Գերմանական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասել է կոճի կապանները: Գերմանացու ապաքինման համար պահանջվելու է 6 շաբաթ:

Կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Շալկեի» դեմ Բունդեսլիգայի 13-րդ տուրի խաղում (4:4): Հիշեցնենք, որ Գյոտցեն վնասվածքի պատճառով բաց է թողել նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը և շարք է վերադարձել միայն ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում