«Marca». Մեսսին դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Marca». Մեսսին դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով նախորդ շաբաթ նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Նոր համաձայնագրով արգենտինացին տարեկան ստանալու է 30 միլիոն եվրո, որ պարգևավճարներից հետո հասնելու է 43 միլիոնի: Բացի այդ, հարձակվողը պայմանագիր կնքելու համար ստացել է 50 միլիոն եվրոյի բոնուս: Մինչև այդ 30-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում էր 21 միլիոն եվրո:

Նախկինում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Շանհայ Շենհուան» ներկայացնող Կարլոս Տևեսն էր, ով տարեկան ստանում է 38 միլիոն եվրո: Նրան հետևում են ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը (36 մլն), Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (21 մլն, պարգևավճարներով` 34 մլն) և չինական «Շանհայ ՍԻՊԳ»-ում հանդես եկող բրազիլացի Օսկարը (24 մլն):

Հետևեք մեզ նաև Telegram-ում