Վենգեր. Օզիլի ու Սանչեսի` հունվարին հեռանալը հնարավոր է միայն մեկ դեպքում

Վենգեր. Օզիլի ու Սանչեսի` հունվարին հեռանալը հնարավոր է միայն մեկ դեպքում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի առաջատարներ Ալեքսիս Սանչեսի ու Մեսութ Օզիլի տրանսֆերների շուրջ ստեղծված իրավիճակը։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետները սպառվելու են ընթացիկ մրցաշրջանից հետո, ուստի առաջիկա հունվարին նրանց տրանսֆերների վերաբերյալ բազմաթիվ շշուկներ կան:

«Իհարկե, Օզիլն ու Սանչեսը մնալու են «Արսենալում»: Նրանց հեռանալը հնարավոր է միայն ինչ-որ անհավանական սցենարի դեպքում: Չգիտեմ` նրանք կերկարաձգե՞ն պայմանագիրը, թե՞ ոչ: Դա ոչ ոք չի կարող ասել»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում «Evening Standard»-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում են «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ չիլիացու` «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և ՊՍԺ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում